իմ հոբբին

Ողջույն, ես Հայկ Մարջանյանն եմ։ Այսօր ես կպատմեմ հոբբիս մասին։ Ես սիրում եմ լողալ, խաղալ ֆուտբոլ,

 

Լողի մասին

Լող, մարզաձև, որն ունի 4 տարատեսակ՝ կրոլ, բրաս, բատերֆլայ և թիկնալող

Կրոլ

Կրոլը լողի ամենարագ լողաոճն է։ Այն զարգացնում է ամբողջ մարմինը՝ գլխից մինչև ոտքի մատները։մարզական լողաձև, որի դեպքում հիմնական առաջ մղիչ ուժը ձեռքերով հրումներն են։ Ժողովրդական թևալողի կատարելագործված տարատեսակն է։ Լինում է՝ Կրոլ կրծքի վրա և Կրոլ մեջքի վրա։ Կրծքի վրա Կրոլը լողի ամենաարագ ձևն է։ Լողալիս մարմնի դրությունը ջրում առավել հորիզոնական է, ձեռքերը կատարում են իրար հաջորդող, փոփոխական և համանման շարժումներ, ոտքերը շարժվում են վերից վար և վարից վեր, փոքր-ինչ ծալվելով ծնկային և կոնք-ազդրային հոդերում։ Շնչառման համար լողորդը դեմքը թեքում է կողմ, այնուհետև շրջում դեպի ջուրը, կատարում արտաշնչում։

Բատերֆլայ

Լողորդը, պահպանելով մարմնի հորիզոնական դիրքը, առաջ տարածած ձեռքերով կատարում է թիավարման շարժումներ դեպի ներքև և ետ, իսկ ոտքերը, ծալվելով ծնկային և կոնքազդրային հոդերում, կատարում են հրում։ Արտաշնչելիս գլուխն իջեցվում է ջրի մեջ։

Թիկնալող

Թիկնալողը մեջքի վրա պարկած լողաոճ է։ Մեջքի վրա Կրոլ լողալու տեխնիկան հիմնականում նույնն է։ Շնչառությունն ազատ է։

 

ֆուտբոլի մասին

Ֆուտբոլ (անգլ.՝ football, բառացի՝ «ոտքի գնդակ»), մարզաձև, աշխարհի ամենատարածված և ամենասիրված խաղերից մեկն է։ Ֆուտբոլը թիմային խաղ է, որտեղ թիմի 11 ֆուտբոլիստները համաձայնեցված գործողություններով փորձում են գրավել հակառակորդ թիմի դարպասը և անառիկ պահել իրենցը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *