Հայկազունի Երվանդականների թագավորության վերականգնումը

0

Ալեքսանդր Մակեդոնացին և Հայաստանը: Ք.ա. 336թ. Մակեդոնիայում գահ բարձրացավ քսանամյա Ալեքսանդրը: Նրան վիճակված էր դառնալու համաշխարհային պատմության նշանավոր դեմքերից մեկը:

Ք.ա. 334 թ. Ալեքսանդրը պատերազմ սկսեց Աքեմենյան տերության դեմ: Հակառակորդների միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա. 331թ. Գավգամելայի մոտ: Դարեհ 3-ը պարտվեց և դիմեց փախուստի: Շուտով նա սպանվեց, իսկ Աքեմենյան տերությունը կործանվեց:

Հայերն աքեմենյան զորքի կազմում մասնակցում էին Գավգամելայի ճակատամարտին: Մեծ Հայքի զորքերը ղեկավարում էր Օրոնտես-Երվանդ 3-ը, իսկ Փոքր Հայքինը` Միթրաուստեսը: Հայկական զորքերը հերոսաբար կռվեցին և արժանապատվորեն հայրենիք վերադարձան: Գավգամելայի ճակատամարտից հետո վերականգնվեց Հայաստանի անկախությունը: Օրոնտես-Երվանդ 3-ը թագավոր հռչակվեց Մեծ Հայքում, իսկ Միթրաուստեսը` Փոքր Հայքում: Այսպես վերականգնվեց Հայկազունի Երվանդականների թագավորությունը:

Մակեդոնական և հայկական զորքերի հաջորդ բախումը տեղի ունեցավ 2-3 տարի անց, երբ Ալեքսանդրի զորաբանակներից մեկը Մենոն զորավարի գլխավորությամբ ուղարկվեց գրավելու Բարձր Հայքի ոսկու հանքերի շրջանը: Ինչպես վկայում է հույն մատենագիր Ստրաբոնը, հայերը ոչնչացնում են նրա բանակը, իսկ զորավարին խեղդամահ անում: Դրանից հետո Ալեքսանդրը դեպի Հայաստան զորք ուղարկելու փորձ չարեց և խուսափեց հայերի հետ նոր բախումից:

Դարեհ 3-ի սպանությունից հետո Մակեդոնացին շարունակեց իր արշավանքը դեպի Միջին Ասիա և Հնդկաստան` ստեղծելով մի մեծ աշխարհակալություն: Դրա մայրաքաղաք հռչակվեց Բաբելոնը: Ալեքսանդրը մահացավ Ք.ա. 323թ.` 33 տարեկան հասակում: Նրա արշավանքներով Առաջավոր Ասիայում սկզբնավորվել է հունականության`հելլենիզմի դարաշրջանը: Հայաստանն այդ դարաշրջան մտավ լիակատար անկախությամբ:

Ալեքսանդրի վեպն ու Հայաստանը: Ալեքսանդր Մակեդոնացու մասին առասպելներ էին ստեղծվել դեռևս նրա կենդանության օրոք: Ք.ա. 240թ. առաջին անգամ հունարենով գրվեց Ալեքսանդրի վեպը: Վեպում Ալեքսանդրը ձգտում է հասնել անմահության, որի համար ճանապարհ է բռնում «հայոց աշխարհ, որտեղ ակունքն է Եփրատի ու Տիգրիսի»: Հատկանշական է, որ դրանից 2000 տարի առաջ գրի առնված շումերական «Գիգլամեշ» էպոսում ևս հերոսը ձգտում էր անմահության և բռնել էր ճանապարհը դեպի Արատտա, այսինքն` Հայաստան:

Փաստորեն երբեև Հայաստան չմտած Ալեքսանդրը վիպական ավանդության մեջ բռնում է Հայաստանի ճանապարհը:Դրա պատճառն այն էր, որ Հին Արևելքի հոգևոր ավանդույթներում մեր երկիրը Եդեմ դրախտն էր, որտեղ էլ պահվում էր անմահության խորհրդանիշը:

Հարցեր և առաջադրանքներ.

1. Ո՞վ էր Ալեքսանդր Մակեդոնացին:

Ք.ա. 336թ. Մակեդոնիայում գահ բարձրացավ քսանամյա Ալեքսանդրը: Նրան վիճակված էր դառնալու համաշխարհային պատմության նշանավոր դեմքերից մեկը:

2. Ե՞րբ է տեղի ունեցել Գավգամելայի ճակատամարտը և ովքեր էին հայկական զորքերի հրամանատարները: Ի՞նչ քայլեր ձեռնարկեցին նրանք ճակատամարտից հետո:

Ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա. 331թ. Գավգամելայի մոտ: Մեծ Հայքի զորքերը ղեկավարում էր Օրոնտես-Երվանդ 3-ը, իսկ Փոքր Հայքինը` Միթրաուստեսը: Գավգամելայի ճակատամարտից հետո վերականգնվեց Հայաստանի անկախությունը: Օրոնտես-Երվանդ 3-ը թագավոր հռչակվեց Մեծ Հայքում, իսկ Միթրաուստեսը` Փոքր Հայքում: Այսպես վերականգնվեց Հայկազունի Երվանդականների թագավորությունը:

3. Ի՞նչ վախճան ունեցավ Ալեքսանդրի զորքի միակ հարձակումը դեպի Հայաստան:

Գավգամելայի ճակատամարտից հետո վերականգնվեց Հայաստանի անկախությունը: Օրոնտես-Երվանդ 3-ը թագավոր հռչակվեց Մեծ Հայքում, իսկ Միթրաուստեսը` Փոքր Հայքում: Այսպես վերականգնվեց Հայկազունի Երվանդականների թագավորությունը:

4. Հայաստանին վերաբերող ի՞նչ տեղեկություններ կան Ալեքսանդրի վեպում:

Վեպում Ալեքսանդրը ձգտում է հասնել անմահության, որի համար ճանապարհ է բռնում «հայոց աշխարհ, որտեղ ակունքն է Եփրատի ու Տիգրիսի»: Փաստորեն երբեև Հայաստան չմտած Ալեքսանդրը վիպական ավանդության մեջ բռնում է Հայաստանի ճանապարհը:Դրա պատճառն այն էր, որ Հին Արևելքի հոգևոր ավանդույթներում մեր երկիրը Եդեմ դրախտն էր, որտեղ էլ պահվում էր անմահության խորհրդանիշը:

պատնմության ինքնաստուգում

0

Հայրենիքն ազգի կամ էթնոսի բնօրրանն է,որտեղ այն ձևավորվել է իր լեզվով , մշակույթով  , կենցաղով , հասարակական  և պետական կառուցվածքով  , արարել և հաջորդ սերունդներին է ժառանգել քաղաքակրթական արժեքներ:

2․ Որո՞նք են Մեծ Հայքի 15 նահանգները

Բարձր Հայք 

Ծոփք կամ Չորրորդ Հայք 

Աղձնիք 

Տուրուբերան

Կորճայք

Մոկք

Պարսկահայք 

Վասպուրական

Սիւնիք

Արցախ

Փայտակարան

Ուտիք

Գուգարք

Տայք

Այրարատ

3․ Որքա՞ն են Մեծ և Փոքր Հայքերի տարածքները

Մեծ Հայք — 311 հազ կմ

Փոքր Հայք — 80 հազ կմ

4․ Ինչպե՞ս է Վանա լճի նախկին անվանումը

բզնունյանց ծով

5․ Ո՞րն է հայերի հայրենիքը

Հայաստանը

6․ Ե՞րբ է սկզբնավորվել քարի դարը և ի՞նչ փուլերի է բաժանվում

Քարի դարը սկզբնավորվել է մոտ 2.5 միլիոն տարի առաջ: Այն բաժանվում է 3 փուլերի՝ հին քարի դար (պալեոլիթ), միջին քարի դար (մեզոլիթ), նոր քարի դար (նեոլիթ):

7․ Ինչո՞վ է հայտնի Ախթամար կղզին:
Աղթամարկղզին հայտնի է նրա վրա կառուցված Ս․ Խաչեկեղեցով։
8․ Ինչո՞ւ է Հայաստանի տարածքը կոչվում լեռնային երկիր:
Հայկական լեռնաշխարհում շատ են լեռները, դաշտերը և սարահարթերը, դրա համար էլ այն անվանում են Լեռների կղզի:
9․ Ինչպե՞ս են օտարները կոչել Հայաստանը:
 Արմենիա, Ուրարտու, հարևան վրացիները՝ Սոմխեթի։
10․ Ո՞րն է Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ:
Վանի թագավորությունը ստեղծվեց այն ժամանակ, երբ հաճախակի էին դարձել Ասորեստանի հարձակումները Հայկական լեռնաշխարհի վրա: Հայկական լեռնաշխարհի պետական կազմավորումները որոշեցին միավովել ու միասին պայքարել ընդդեմ ընդհանուր թշնամու։
11․ Որոնք են Հայկական լեռնաշխարհի սահմանները:
Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսի, հյուսիս արևմուտքում՝ Պոնտոսի լեռներին, հյուսիսում՝ Կուր գետին, արևելքում՝ Կասպից ծովին և Ուրիմա լճին, արևմուտքում՝ Փոքրասիական սարահարթին։
12․ Որտե՞ղ է գտնվել Կիլիկյան Հայաստանը:
Կիլիկյան Հայաստանը գտնվել է Միջերկրական ծովի հյուսիս-արևելքում։ Այն ընդգրկել է մինչև  50 հազ․ քառ․ կմ տարածք։

13․ Որո՞նք են հին քարի դարի կարևոր կայանները
Արտին լեռան վրա, Արզնիում, Ազոխում

14․ Ո՞վ թալանեց Արդինի-Մուսասիր գլխավոր տաճարը
Դրանից օգտվելով՝ մ․թ․ա․ 714 թվականի գարնանը Սարգոն Բ-ն արշավեց թագավորության դեմ։ Չունեցավ մեծ հաջողություններ, սակայն վերադարձին գնաց Արդինի-Մուսասիր և թալանեց Խալդիի գլխավոր տաճարը։ Կան որոշ փաստեր, որ շուտով Ռուսա Ա-ն վերանվաճել է Արդինի-Մուսասիրը։ 

15․ Ի՞նչ է Միջնաշխարհը
Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը կոչվում է միջնաշխարհ։

16․ Ի՞նչ գիտեք Թեյշեբային քաղաքի մասին
Ներկայիս Երևանի տարածքում կառուցեց Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքը։ Այն նվիրված էր ռազմի և քաջության աստված Թեյշեբային։
17․ Ո՞րն է Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը և որքա՞ն է բարձրությունը

Մասիս լեռն է 5165 մ
18․ Ո՞վ է Արատտայի հովանավոր աստվածը

Հայկը
19․ Հյուսիսից արշավող ո՞ր ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը

Վանի թագավորությունը պայքարել է սկյութական ցեղերի դեմ։
20․ Ո՞ր լեզվաընտանիքին են պատկանում հայերը

հնդեվրոպական
21․ Ո՞վ է Ռուսա 3-ի հայրը

Ռուսա 3-թը Էրիմենայի որդին է։

22․ Ի՞նչ է «Ոսկե եռանյունին»

Դրանցից կարևորը Աղձնիքն է և Հայոց Միջագետքի տարածքում գտնվող հուշարձանները։ Այդ տարածքը կոչվում է ՝ Ոսկե եռանկյունի։
23․ Ո՞վ է կառուցել «Շամիրամի ջրանցքը»
Մենուան
24․ Ինչո՞ւ է Արարատը համարվում սրբազան լեռ

Ըստ Աստվածաշնչի՝ Համաշխհարային ջրհեղեղի ժամանակ Նոյ նահապետի տապանը հանգրվանել է Արարատի գագաթին։ Արարատ լեռը քրիստոնյաների, առաջին հերթին հայերի համար համարվում է սրբազան լեռ։
25․ Ո՞ր թվականներին է գահակալել Արգիշտի 1-ը

Ք․ա․ 786-764

26․ Մեծ Հայքի ո՞ր նահանգներն է իր մեջ ընդգրկում ներկային ՀՀ տարածքը

Սյունիքը, Այրարատը, Արցախը
27․ Ե՞րբ է հայտնագործվել կրակը

Նախնադարում
28․ Ո՞րն է ՀՀ ամենաբարձր գագաթը և որքա՞ն է բարձրությունը

Արագածը 4090մ
29․ Ո՞ր արքան ստեղծեց տեղական սեպագիրը

Իշպուինի թագավորը
30․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը

Արատտան
31․ Ո՞ր երկրի մասին է ասվում՝ ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր

Նաիրի
32․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի գործող հրաբխային գագաթը

Մասիս, Արագած, Նեմրութ, Սիփան
33․ Ո՞վ է հաջորդել Իշպուինիին

Նրա որդի Մենուան
34․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերը

Վանալիճը, Ուրմիան, Սևանալիճը
35․ Ի՞նչ է Շանիդարը

Հուշարձան

36․ Ո՞րն է Սևանա լճի նախկին անվանումը

Գեղամա ծով

37․ Ո՞վ է Ուրարտուի առաջին արքան

Ուրարտուի առաջին արքան Արամեն էր։

38․ Ո՞վ է հիմնադրել Էրեբունի մայրաքաղաքը

Էրեբունի մայրաքաղաքը հիմնադրել է Արգիշտին։

39․ Ասորեստանի ո՞ր արքան Ք․ա․ 833թ․ պարտվեց հայկական զորքերին

Ասորեստանի արքա Սալմանասար 3-ը Ք․ա․ 833թ․ պարտվեց հայկական զորքերին։

40․ Ո՞րն է Բրոնզե դարի կարևոր նվաճումը

Բրոնզի դարի կարևոր նվաճումն էր բրոնզի հայտնագործումը։

41․ Ո՞ւմ օրոք է Վանի թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը

Ռուսա 2
42․ Ո՞րն է Ուրմիա լճի նախկին անվանումը

Կապուտան ծով
43․ Որո՞նք են Հայկական լեռնախշարհի խոշոր գետերը

Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Ճորոխը և Կուրը
44․ Ո՞րն է հայոց մայր գետը

Արաքսը
45․ Ո՞վ է հաջորդել Սարդուրի 1-ին

Արգիշտի առաջինը
46․ Ո՞ր թվականին է գահակալել Մենուա արքան

 մ.թ.ա. 810-786 թթ
47․ Ո՞վ է հիմնադրել Տուշպա մայրաքաղաքը

Սարդուրի 1
48․ Ո՞ր գետում և ո՞ր արքայի օրոք հայ ժողովուրդը մկրտվեց քրիստոնյա

Արածանի

49․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի նշանավոր դաշտերը

Շիրակի Արարատյայն
50․ Ո՞ր է Խալդի աստծո պաշտամունքի գլխավոր կենտրոնը

Արդին

մայրենի 29․02․2024

0

1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ա. Մարդատար գնացքը կարո՞ղ է քսանմեկ րոպեում կտրել-ան

ցնել Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան: Դա նույնիսկ ինքնաթիռով հնարավոր չէ: Բայց ամերիկյան մի համալսարանի գիտնականներ պնդում են, որ այդ միտքն իրագործելի է: Մի ագգային գիտաժողովում նրանք ստորերկրյա նոր փոխադրամիջոցի նախագիծ են ներկայացրել:

Բ. Սևանա լճի խնդիրն այսօր հուզում է յուրաքանչյուր քաղաքակիրթ մարդու: Սևանի ջրի մակարդակը տասնյակ տարիների ընթացքում իջել է: Ջրի կորստի հետ առնչվում են մի շարք այլ .ական հարցեր: Առանձին ուշադրության է արժանի ջրավազանի կենդանական աշխարհի պահպանության խնդիրը:
Բնակության անբարենպաստ պայմաններ են ստեղծվել նաև Սևանի թևավոր բնակիչների՝ թռչունների համար:

Գ. Քանդում են հին տները, թափվում են աղյուսները, խուլ աղմուկով ընկնում են գերանները: Վիետնացի մի փայտավաճառ այսպիսի իրադարձությունը երբեք բաց չի թողնում: Նա չնչին գնով կամ էլ ձրի հավաքում է կառույցի փայտյա մասերը: Երաժշտական գործիքներ պատրաստողները չորացած փայտը շատ բարձր են գնահատում: Դրանցից հիանալի տավիղներ, կիթառներ ու ակորդեոններ են սարքվում:

2. Այբբենական կարգով դասավորի՛ր.

  • Դասավանդողներիդ անունները,

Անջելա Բլեյան 

Անահիտ Բալաբեկյան 

Աչեր Բոստաջյան

Արմենուհի Սոկրատունի

Դիանա Նազարյան

Երանուհի Խլղաթյան

Զարինե Փանյան

Մարիամ Առուշանյան

Շողիկ Զեյնալյան

  • Դպրոցական առարկաների անունները,

Անգլերեն

Բնագիտություն

Մաթեմատիկա

Մաթեմատիկա առանց բանաձևերի

Մայրենի

Պատմություն

Ռուսերեն

Տեխնոլոգիա

Ֆիզկուլտուրա

  • Քո սիրելի ստեղծագործությունների վերնագրերը:

Արջն ու տղաները

3. Կետերի փոխարեն գրի՛ր յաիա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել:

Միմյանց, քվեարկություն, որդյակ, յասաման, քիմիական, հեքիաթային, ոսկյա, հրեական, դաստիարակություն, սենյակ, կրիա., Անդրեաս, Եղիազարյան, կյանք:

4.Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Քո չքնաղ ծաղկի … է ինձ այստեղ բերել: (բույր, բյուր)
Անթիվ ու … են աստղերը: (բույր, բյուր)
… երբևէ կհանգստանա՞ պատերազմներից: (Ասիա, Ասյա)
… երբևէ կհանգստանա՞ իրեն այդքա՜ն հուզող մտքից: (Ասիա, Ասյա)
… գեղեցիկ ու հյուրընկալ քաղաք է: (Սոֆիա, Սոֆյա)
… գեղեցիկ ու նրբանկատ աղջիկ է: (Սոֆիա, Սոֆյա)

5.Նախադասություններն այնպես դասավորի’ր, որ պատմություն ստացվի:

  1. Բայց գիտե՞ք, որ բույսն էլ կարող է միջատ ուտել։
  2. Նրա տերևները մազմզուկներով են պատված։
  3. Բռնելուց հետո ասես կուլ է տալիս նրան։
  4. Գիտենք, որ միջատները տերև են ուտում։
  5. Մի փոքրիկ, կարմրավուն բույս կա՝ ցողիկը։
  6. Ահա այդպես է բույսը միջատ ուտում։
  7. Տերևների ծայրին փայլում է փոքրիկ, թարմ մի կաթիլ:
  8. Դա կպչուն նյութ է, որը բռնում է իր վրա նստած միջատին:

6.Գործնական աշխատանք

1.       Տրված են խոսքի մասեր, առանձնացրու

·         Գոյականներ՝

·         Ածականներ՝

·         Թվականներ՝

Միրգ, կտրիճ, ձերբակալել, կախարդանք, հիշաչար, տասնհինգ, խիզախ, անօթևան, դժգույն, վեց-վեց, երգիչ, մտահոգ, քայլել, մաքրել, հնազանդվել, նպատակ, մարզիկ, չորս, ամիս, իրադարձություն, վեհորեն, ծանոթություն, վազել, թերևս, բայց:

Բջջի քիմիական բաղադրությունը

0
 Կենդանի օրգանիզմների և շրջակա միջավայրի միջև մշտապես տեղի է ունենում նյութերի և էներգիայի փոխանակություն: Բոլոր կենդանի օրգանիզմները սնվում են, աճում, զարգանում, շնչում և մահանում:

Կենդանի օրգանիզմները կազմված են բջիջներից, որոնցից կազմավորվում են օրգանիզմի առանձին օրգաններ և ամբողջական օրգանիզմը:

 

Կենդանի բջջի բաղադրության մեջ 80 %-ը կազմում է ջուրը: Ջուրը լավ լուծիչ է, նրա մեջ լուծվելով նյութերը, բջիջ են ներթափանցում: Նյութափոխանակության արգասիքները հեռանում են նույնպես ջրի միջոցով:
Կենդանի բջիջները պարունակում են նաև քիչ քանակությամբ հանքային աղեր, ինչպես նաև օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:
Բջջում ջրից հետո մեծ քանակություն են կազմում սպիտակուցները: Մազը, եղունգը, փետուրը, ճանկը, գրեթե ամբողջովին կազմված են սպիտակուցներից:
Օրգանական նյութերից օրգանիզմում կարևոր դեր ունեն ածխաջրերը: Դրանցից են գլյուկոզը, սախարոզը, թաղանթանյութը: Ածխաջրերը օրգանիզմն ապահովում են էներգիայով:
Օրգանիզմին անհրաժեշտ էներգիայի 30 %-ն ապահովում են ճարպերը: Օրինակ՝ արջերը, ձմեռային երկարատև քուն մտնելով, գոյատևում են կուտակած ճարպերի շնորհիվ: Նուկլեինաթթուները պահպանում են օրգանիզմի ժառանգական հատկանիշները:

Հարցեր՝
1. Ի՞նչ է բջիջը:

Բջիջը կենդանի օրագանիզմների կառուցվածքների տարրական միավորն է, և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով:
2. Պատմիր բջջի բաղադրության մասին :

Կենդանի բջջի բաղադրության մեջ 80 %-ը կազմում է ջուրը: Ջուրը լավ լուծիչ է, նրա մեջ լուծվելով նյութերը, բջիջ են ներթափանցում: Նյութափոխանակության արգասիքները հեռանում են նույնպես ջրի միջոցով:
Կենդանի բջիջները պարունակում են նաև քիչ քանակությամբ հանքային աղեր, ինչպես նաև օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:
Բջջում ջրից հետո մեծ քանակություն են կազմում սպիտակուցները: Մազը, եղունգը, փետուրը, ճանկը, գրեթե ամբողջովին կազմված են սպիտակուցների

մայրենի թարքմանություն

0

The Two Goats

Two Goats, frisking gayly on the rocky steeps of a mountain valley, chanced to meet, one on each side of a deep chasm through which poured a mighty mountain torrent. The trunk of a fallen tree formed the only means of crossing the chasm, and on this not even two squirrels could have passed each other in safety. The narrow path would have made the bravest tremble. Not so our Goats. Their pride would not permit either to stand aside for the other.

One set her foot on the log. The other did likewise. In the middle they met horn to horn. Neither would give way, and so they both fell, to be swept away by the roaring torrent below.

It is better to yield than to come to misfortune through stubbornness.

 

հայերեն

Երկու այծերը

 

Երկու այծեր, որոնք միասեռականորեն ցնծում էին լեռնային հովտի ժայռոտ զառիթափերին, պատահաբար հանդիպեցին, մեկը խոր անդունդի յուրաքանչյուր կողմում, որի միջով հոսում էր հզոր լեռնային հեղեղը: Ընկած ծառի բունը անդունդն անցնելու միակ միջոցն էր, և դրա վրա նույնիսկ երկու սկյուռ չէին կարող ապահով անցնել միմյանց։ Նեղ արահետը ամենախիզախներին կսարսռեր։ Ոչ այնքան մեր այծերը: Նրանց հպարտությունը թույլ չէր տա, որ մեկը մյուսին մի կողմ կանգնի:

Մեկը ոտքը դրեց գերանի վրա։ Մյուսն էլ այդպես վարվեց։ Մեջտեղում հանդիպեցին շչակ առ եղջյուր։ Երկուսն էլ չէին զիջում, և երկուսն էլ ընկան՝ ներքևում հորդառատ հեղեղը քշելու համար։

Ավելի լավ է զիջել, քան համառությամբ դժբախտության հասնել։

ամփոփում

0

1.Բերե՛ք բնական և արհեստական աղբյուրների մի քանի օրինակ:

Բնական աղբյուրներն է՝աստղերը, կայծակը, Արեգակը, միջատներ և որոշ բակտերիաներ:Լույսի աղբյուրները լույսն արձակում են բոլոր ուղղություններով:Բազմաթիվ դիտումների և փորձերի միջոցով հաստատվել է, որ թափանցիկ միջավայրում լույսը տարածվում է ուղղագիծ:

2. Ի՞նչ գույնի ճառագայթներից է բաղկացած սպիտակ լույսը:

Եթե պատկերված բոլոր գույնի լույսերը խառնենք իրար, ապա կստացվի սպիտակ լույս:

 

3. Տատանումների ի՞նչ հաճախականության սահմաններում է մարդն ընկալում ձայնը:

Մենք ընկալում ենք տարբեր ձայներ՝ առվակների կարկաչը, տերևների սվսվոցը, մարդկանց և երաժշտական գործիքների ձայները


4. Նկարագրե՛ք մարդու կողմից ձայնի ընկալման ընթացքը:

Ձայնը առաջանում է մարմինների կամ նրանց մասերի տատանումների ժամանակ։

5. Ինչքա՞ն է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը:Նորմալ աչքի համար լավագույն տեսողության հեռավորությունը մոտ 25 սմ է: Այդ հեռավորության վրա մենք առարկան տեսնում ենք առանց աչքը լարելու: Ավելի փոքր հեռավորությունների վրա աչքն էապես լարվում է:

Ավետիք Իսահակյան | Ծառա Սիմոնը

0

Վաղուց անցած-գնացած օրերից է այս վերհիշումը։

Իմ բարեկամ մի ընտանիք Սիմոն անունով մի սպասավոր ուներ։ Սիմոնը տարիներից ի վեր ծառայում էր նրանց մոտ. գոհ էին նրա աշխատանքից և թվում էր, որ ինքն էլ գոհ էր նրանցից։

Մի օր Սիմոնը ներկայանում է տանտիրուհուն և ասում.

— Խանում, ներող եղեք, ես ուզում եմ տուն գնամ, մեր գեղը։ Շատ շնորհակալ եմ ձեզանից, բայց էլ չեմ ուզում ծառայել։

— Ինչո՞ւ, Սիմոն ջան,– զարմացած հարցնում է տիկինը,— չէ” որ մենք քեզ միշտ լավ ենք նայել, տարիներ շարունակ մեր տանն ես եղել, սովորել ենք իրար։ Հիմա ի՞նչ պատահեց, ասա սրտաբաց։ Թե ռոճիկդ քիչ ես գտնում՝ ավելացնենք։ էնպես լինի, որ գոհ լինես մեզնից և մեր տանը մնաս։

— Չէ՛, խանում ջան, գիտեմ, որ ինձ հետ լավ եք վարվել, և ռոճիկիս մասին էլ գանգատ չունեմ, միայն թե ուզում եմ գեղ գնամ, ժամանակավոր. կարելի է մի քանի ամիս անց էլի ետ գամ։

— Բայց ինչո՞ւ ես մնում այդքան երկար ժամանակ, գեղում ի՞նչ կա որ…— Սիմոնը լռում է։

— Մեկ էլ որ՝ չասացիր գնալուդ պատճառը։

— Խանում ջան, ճշմարիտը որ կուզես իմանալ՝ ասեմ,— վճռողական շեշտով պատասխանում է Սիմոնը, –ուզում եմ գնալ, որ էլ իմ անունը չլսեմ։ Չլսեմ անունս՝ ականջս հանգստանա։ Թե չէ, էս ինչ կյանք է, ես կխելռեմ։ Շարունակ, ամեն օր — Սիմոն, սամավարը քցե, շո՛ւտ, շո՛ւտ արա։ Սամավարը քցում եմ, կրակը փչում եմ, մեկ էլ — Սիմո՛ն, աղայի կոշիկները արի տար, շուտ սրբիր՝ բեր։

Վազում եմ, կոշիկներxը տանում, սրբում եմ շտապով, հանկարծ՝ Սիմո՛ն վազե ֆայտոն բեր, օրիորդը տեղ է գընում, շո՛ւտ, շո՛ւտ։ Վազում եմ ֆայտոն բերելու՝ սամավարը թողնելով իր բախտին, կոշիկները սրբելը կիսատ, ֆայտոնը բերում եմ։ Սամավարը եփել, ջուրը թափվել Է. նորից ջուր եմ լցնում, նորից ածուխ եմ քցում։ Մեկ՝ սամավարն եմ փըչամ, մեկ՝ կոշիկները սրբում։

Նորից անունս.

— Տո՛ տղա Սիմոն, չայն ո՞ւր մնաց, բերաններս չորացավ։ Դեհ, գնա մի լիմոն Էլ բեր, միայն շո՜ւտ արա։

Մյուս կողմից աղայիս ձայնը.

— Տո՛, Սիմոն, կոշիկ սըբե՞լ Էր, թե սենյակ սրբել։ Մի ժամ եղավ։ Շտապում եմ, շո՛ւտ արա։

Ձեռքս կոշիկի միջից չհանած՝ դռան զանգը տալիս են։

— Սիմո՛ն, վազի՛ր, դուռը բաց, — էդ միջոցին, մեկ էլ պստիկ տղան.— Սիմոն, թռի մի տուփ պապիրոս բեր։ Դե՛հ, քեզ տեսնեմ… Դեհ, խանում ջան, բա ես ո՞նց անեմ, որ չխելռեմ։ Օրը հազար անգամ անունս լսում եմ.

– Սիմո՛ն, արի,

Սիմո՛ն, գնա,

Սիմո՛ն, տար,

Սիմո՛ն, բեր,

Սիմո՛ն, վազե,

Սիմո՛ն, թռիր,

Սիմո՛ն, Սիմո՛ն,

էլի

Սիմո՛ն, Սիմո՛ն…

էդ՝ ականջս խարտոցող Սիմոն անունը երազիս մեջ էլ եմ լսում, քունս հարամ է անում։

Տունը մարդ չեղած ժամանակ էլ պատերը ձեն են տալիս.

-Սիմո՛ն, Սիմո՛ն։

Անունս ինձ թշնամի է դառել, աչքիս գրողն է դաոել.

կատաղեցնում է ինձ, գժվեցնում է ինձ։ Կուզեմ փախչեմ աշխարհի ծայրը, որ զզվելի անունս էլ չլսեմ։

Չէ՛, խանում ջան, էլ ուժ չունեմ, հիմի շատ եմ խնդրում իրավունք տաս, երթամ մեր գեղը, մի քանի ամիս ականջս հանգստանա, հետո նորից կգամ։ Խոսք եմ տալիս, միամիտ եղեք…

1. Գրավոր բացատրի’ր հետեւյալ բառերը`խանում, սպասավոր, սրտաբաց, ռոճիկ, գանգատ, վճռական, սամավար, աղա, ֆայտոն։

խանում-Հարգական տիտղոս, որ կցվում է կնոջ անվանը

սպասավոր-արուստ տներում զանազան ծառայություններ կատարող մարդ, տնային ծառա

սրտաբաց- Սիրտը բաց, ջերմ՝ մտերմական վերաբերմունք ունեցող:

ռոճիկ-աշխատավարձ

գանգատ-դժգոհություն, բողոք։

վճռական-Որոշումներ՝ վճիռներ ընդունելու մեջ համարձակ ու հաստատակամ, արագորեն որոշում ընդունող

սամավար-ինքնաեռ

աղա-Ազնվական, բարձր դասի պատկանող անձ:

ֆայտոն-Կառք

2. Ի՞նչ զգացողություն ունեցար, երբ կարդացիր պատմվածքը։

 հուզիչ 

3.Խորհուրդ տո’ւր աղային եւ խանումին։

Ես Խորհուրդ կտայ  չշտապեն և ամեն քայլից առաջ մտածել։

4. Պատմվածքից առանձնացրո’ւ հականիշ զույգեր։

արի-գնա

բեր-տար

5.Պատմվածքի համար նոր ավարտ հորինի’ր։

Արջն ու տղաները

0

Արջն ու տղաները

Երկու ընկեր ճանապարհ էին գնում, մեկ էլ հանկարծ դեմառդեմ դուրս եկավ արջը։ Մեկն անմիջապես ծառը բարձրացավ ու թաքնվեց, մյուսը չհասցրեց փախչել, ընկավ գետնին ու մեռած ձևացավ։ Երբ արջը դունչը մոտեցրեց նրան և հոտոտեց, տղան շունչը պահեց, որովհետև լսել էր, որ մեռածներին արջը ձեռք չի տալիս։

Երբ արջը հեռացավ, ընկերն իջավ ծառից ու հարցրեց, թե արջն ի՞նչ շշնջաց նրա ականջին: Նա պատասխանեց.

-Արջն ասաց՝ սրանից հետո ճամփա մի՛ գնա այնպիսի ընկերոջ հետ, որը փորձանքի մեջ քեզ լքում է։

Առաջադրանքներ`

1.Ո՞րն է առակի ասելիքը:

Այս առակը ինձ սովորեցրեց այն որ ավելի լավ է չընկերանալ այն մարդկանց հետ ովքեր քեզ դժվարության մեջ կթողնեն։

2. Ի°նչ է ընկերությունը քեզ համար։

Ինձ համար ընկերությունը շատ թանկ բան է

3. Խուրհուրդ տո’ւր տղային։

ես տղային խորհուրդ կտայ որ ինքը ել իրա ընկերոջ հետ չշթվի հետը որովհետև ավելի լավ է չշթվել այն մարդկանց հետ ովքեր քեզ դժվարության մեջ կթողնեն։

english 21.02.2024

0

my favorite place in armenia is garni. Garni is located in the Kotayk region in the center of Armenia:

Частный тур в Гарни | Armenia-Tour.com

Kotayk Province - Wikipedia

from Yerevan to Garni is 27 km. You can get there in 40 minutes.

Symphony of stones
Armenia is famous for its impressive temples and mountains. Thousands of tourists from all over the world come to admire them. However, few people know that very close to Yerevan there is a unique natural monument “Symphony of Stones”. This attraction is located on one of the most popular tourist routes, but due to the bad road, tour guides often avoid it.

The object is a gorge, the rocks of which consist of huge basalt pillars hanging above the ground at a height of about 50 meters. Their special shape in the form of hexagons and vertical arrangement are very reminiscent of organ pipes, and therefore the monument received several names – “Stone Organ”, “Basalt Organ”, but is better known as “Symphony of Stones”. Also, some tourists compare the pillars to pencils.

Where is Symphony of Stones located?
The natural site is located in the Garni gorge, the Azat River flows along the rocks. Usually the monument is visited as part of excursions to the pagan temple of Garni and the monastery complex of Geghard. However, this place is not included in the popular route, as it is considered difficult to access. Independent travelers often get to the Stone Organ on foot or by bicycle.