մառսի մասին

0

Մարս կամ Հրատ։ Արեգակնային համակարգի Արեգակից հեռավորությամբ չորրորդ և չափերով յոթերորդ մոլորակն է։ Մոլորակի զանգվածը կազմում է Երկրի զանգվածի 10,7 %-ը։ Իր Մարս անունը ստացել է հռոմեական պատերազմի աստված Մարսի պատվին, հունական դիցաբանությունում՝ Արես։ Երբեմն Մարսը անվանում են «կարմիր մոլորակ» մակերևույթի կարմրավուն երանգի պատճառով, որը ստացվում է երկաթի օքսիդի պատճառով։

Մարսը երկրային խմբի մոլորակ է նոսր մթնոլորտով։ Մարսի մակերևույթային ռելիեֆի առանձնահատկություններ ից են հարվածային խառնարանները, ինչպես նաև հրաբուխները, հովիտները, անապատները և բևեռային սառցե գլխարկները։

մանուշակի մասին

0

Պատկանում է Մանուշակազգիների (Violanceae) ընտանիքին։ Տերևները ամբողջական են, հերթադիր են կամ արմատամերձ վարդակով, սովորաբար՝ տերևակիցներով։ Ծաղիկները միայնակ են, երկսեռ, հնգաթերթ, մանուշակագույն, սպիտակ կամ բազմագույն։ Ստորին տերևներն օվալաձև են, արտահայտված սղոցաեզր, վերինները՝ նշտարաձև։ Պտուղը եռափեղկ տուփիկ է։ Հասունանալիս այն բացվում է և թափվում են մանր, ձվաձև, ներքևի մասում ստորակետի նման կեռացած, բաց դարչնագույն սերմերը։ Նրանց մակերեսը թեթև կնճռոտված է, փայլուն կամ հազվադեպ՝ փայլատ։ 1000 սերմը կշռում է 0,5 գրամ։ Բույսը բացառապես սերմերով է բազմանում և լավ է աճում թեթև ավազային, նոսր ցանքով հողատեսքերում։ Թե հողում և թե սերմնանյութի մեջ ու լաբորատորիայում սերմերը իրենց ծլունակությունը կարող են պահպանել մինչև չորս տարի։ Ներքին հարկի մոլախոտ է, կուլտուրական բույսերին ճնշում է մատղաշ հասակում, հատկապես ուշ և նոսր ցանքերում։ Ծաղկում է գարնանը և ամռան սկզբին։ Պտուղը եռափեղկ տուփիկ է։ Հայտնի է մանուշակի շուրշ 500 տեսակ, մասնավորապես Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում և հանդերում։

շների մասին

0

Ընտանի շուն կամ շուն (հոգնակի՝ շներ), շնազգիների ընտանիքի կաթնասուն է։ Շունը գորշ գայլի ենթատեսակներից է, աշխարհում ընտելացված ամենատարածված կենդանիներից։ Առաջին ընտելացված կենդանին է։ Առաջին մասամբ ընտելացված շները գոյություն են ունեցել ավելի քան 33 000 տարի առաջ։ Դրանց նախորդները չեն գոյատևել սառցե դարաշրջանում, դրանից հետո ընտելացված շների հնագույն մնացորդներ հայտնաբերվել են Ելիսեևիչի (Բրյանսկի շրջանում) վերինպալեոլիթյան բնակավայրից և վերագրում են մինչև 19 000 տարի։

Ընտելացումից ի վեր շները պատմական դեր ունեն մարդու կյանքում։ Ապրելով մարդու հետ՝ մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին։ Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ։ Հին Եգիպտոսում շունը տարբեր դասակարգերի սիրելի ու գրեթե սրբազան կենդանին էր, այն նաև թաղվում էր ու մումիֆիկացվում։

Շներն օգտագործվում են տարբեր ոլորտներում։ Հնուց ի վեր գոյություն են ունեցել մարտական շներ, դրանք նշանավոր են նաև համաշխարհային պատերազմներում։ Ներկայում կան ոստիկանական, ծառայողական՝ մարդկանց հետ գործակցելու և հաշմանդամներին օգնելու համար, և այլ աշխատանք կատարող շներ։ Երկրագնդի տարբեր հատվածներում շների հանդեպ վերաբերմունքը տարբեր է։ Դրանք նաև սննդի աղբյուր են՝ օգտագործվող ճաշատեսակներ մեջ, ինչը հատուկ է արևելյան խոհանոցին։ Օտարերկրացիների համար՝ 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ պաշտոնապես սպասարկող 112 ռեստորաններում արգելվեց շան մսի մատուցումը։

Աշխարհում կա շուրջ 500 միլիոն շուն, որոնց 75%-ը թափառող շներն են։ Դրանց հետ կապված խնդիրներն ավելի ընդգծված են զարգացող երկրներում։ Շները հանդիսանում են տարբեր հիվանդությունների կրողներ ու փոխանցողներ։ Այժմ կա շների մի քանի հարյուր տեսակ, նրանց միջին չափերը հիմնականում տատանվում են 15-84 սմ միջև, քաշը՝ 1-79 կգ միջև։

փաստեր մաթեմատիկայի մասին,

0

1.Ծամոնը ուղեղի ակտիվության խթանիչ է. ուսանողները, ովքեր ծամոն են ծամում մաթմեատիկական թեստերի ժամանակ, ավելի լավ արդյունքներ են ունենաում: 2. 2520 թվի յուրահատկությունը. 2520 թիվը ամենափոքր բնական թիվն է, որն առանց մնացորդի բաժանվում է 1-ից 10 բոլոր թվերի վրա: 3. Փողկապը որպես մաթեմատիկական հետազոտության օբյեկտ. գիտնականները պարզել են, որ գոյություն ունի փողկապը կապելու 177147 եղանակ: 4. Աշխարհի գիտական ժառանգությունը. 1900 թվականին աշխարհի բոլոր մաթեմատիկական հետազոտությունները կարելի էր տեղավորել 80 գրքերում: Այսօր դրանք քանակն այնքան է ավելացել, որ դժվարությամբ կտեղավորվեն 100 000 գրքերում: 5. Ծննդյան օրերի պարադոքսը. ծննդյան օրերի պարադոքսը կայանում է նրանում, որ 23 մարդկանց մեջ 50% հավանականությամբ առնվազվ երկու մարդու ծննդյան օրը կհամընկնի: 6.Համաշխարհային մաթեմատիկական ռեկորդ. 2010 թվականին մաթեմատիկայի համաշխարհային օրվա շրջանակներում 1,13 մլն ուսանող աշխարհի 235 երկրներից ռեկորդ են սահմանել՝ ճիշտ պատասխանելով 479,732,613 հարցերին: 7. Ճիշտ պատասխանի համար 1 միլիոն դոլար. Կլեյի մաթեմատիկական ինստիտուտը առաջարկում է մեկ միլիոն դոլար նրան, ով կլուծի երեք վարկածներից գոնե մեկը՝ Խոդջայի, Պուանկարեի, Ռիմանի վարկածները: 8. Երկրաչափական յուրահատկություն. Նույն պարագծով բոլոր երկրաչափական պատկերների մեջ ամենամեծ մակերեսը ունի շրջանը:

Ոչ միշտ են մարդիկ օգտագործել տասնորդական թվերի համակարգը: Նախկինում օգտագործվում էր 20 թվերի համակարգ:

9. Հռոմում երբեք 0 համար չի եղել, չնայած այն բանին, որ այնտեղի մարդիկ խելացի են և հաշվել գիտեն:

10. Սոֆիա Կովալեւսկայան ապացուցեց, որ մաթեմատիկա կարելի է սովորել տանը:

11. Սվազիլենդում ոսկորների վրա հայտնաբերված գրառումները մաթեմատիկական ամենահին աշխատանքն են:

12 Տասնորդական թվային համակարգը սկսեց գործածվել ձեռքերում ընդամենը 10 մատի առկայության պատճառով:

13. Մաթեմատիկայի շնորհիվ հայտնի է, որ փողկապը կարելի է կապել 177147 եղանակով:

14. 1900 թ.-ին մաթեմատիկական բոլոր արդյունքները կարող էին պարունակվել 80 գրքերում:

15. «Հանրահաշիվ» բառը նույն արտասանությունն ունի աշխարհի բոլոր սիրված լեզուներում:

16. Իրական և մտացածին թվերը մաթեմատիկայում ներկայացրեց Ռենե Դեկարտը:

17. 1-ից 100-ի բոլոր թվերի գումարը կլինի 5050:

փաստեր ամանորի մասին

0

1. Աշխարհում առաջին անգամ Նոր տարին նշվեց ավելի քան 2000 տարի առաջ՝ հունվարի 1-ին՝ Կեսարի հրամանով:
2. Չինաստանի և մեր տոները չեն համընկնում. նրանք նշում են Նոր տարին հունվարի 21-ից մինչև փետրվարի 21-ն ընկած օրերից մեկին, ընդ որում՝ բավականին մեծ շուքով:
3. Տոնածառը լույսերով զարդարելու ավանդույթն առաջացել է 1895 թվականին, երբ այդպես զարդարվեց Սպիտակ տան դիմացի տոնածառը:
4. Իսկ Թաիլանդում Ամանորը նշվոմ է ապրիլի 13-ից 15-ը: Այս օրը մարդիկ իրար վրա ջուր և գունավոր փոշի են շփում:
5. Հին Նոր տարին նշվում է ոչ միայն Հայաստանում, այլև շատ ու շատ այլ երկրներում, հատկապես՝ նախկին ԽՍՀՄ երկրներում:
6. Իտալիայի որոշ շրջաններում մինչ այժմ կա Նոր տարվա գիշերը հին իրերը լուսամուտից դուրս նետելու ավանդույթը: Այս ընթացքում իսկապես վտանգավոր է փողոցով քայլելը, քանի որ ցանկացած պահի վերևից կարող է բան ընկնել:
7. Տիբեթում կա Նոր տարվա գիշերը թխվածքաբլիթներ թխելու և բոլոր անցորդներին բաժանելու ավանդույթ: Համարվում է, որ որքան շատ բլիթներ է հաջողվում բաժանել, այնքան մեծ կլինեն գալիք տարվա հաջողությունները:
8. Առաջին ամանորյա բացիկը տպագրվել է 1843թ. Լոնդոնում:
9. Միջնադարյան Եվրոպայում ամանորյա տոնածառը հաճախ ամրացնում են առաստաղից, ընդ որում՝ գլխիվայր. և սա պարզապես զվարճանքի համար էր արվում:
10. Նախկինում Ռուսաստանում տոնածառները զարդարվում էին կոնֆետներով  և խնձորներով: Սակայն երբ բերք չէր լինում, խնձորներին աստիճանաբար սկսեցին փոխարինել խաղալիքները:
11. Աշխարհի ամենամեծ տոնածառը Ռիո դե Ժանեյրոյում է զարդարվում: Բարձրությունը 77 մետր է՝ մոտ 20 հարկանի շենքի բարձրության:
12. «Ирония судьбы, или с легким паром» ֆիլմը ամեն դեկտեմբերի 31-ին  հեռուստացույցով արդեն 35 տարի է ցուցադրվում է:
13. Շատ երկրներում կա նաև տիկին Կլաուս, որը Սանտա Կլաուսի կինն է ու համարվում է ձմռան խորհրդանիշը:
14. Նախկինում մարդիկ էին Ձմեռ պապին նվեր տալիս:
15. Ձնեմարդ պատրաստելու ավանդույթն էլ առաջացել է 20-րդ դարում:

ձիերի մասին տասը փաստ

0

1.Ձիերը կարողանում են կանգնած քնել, եթե վզի համար հենարան ունեն:

2.Բոլոր կենդանիների միջից ամենամեծ աչքերն ունեն ձիերը:

3.Ձիերը կարող են իրենց ականջները պտտել 180 աստիճանով օգտագործելով տասը տարբեր մկաններ:

4.Ձիերի տարիքը կարելի է որոշել ատամներին նայելով:

5.Ամենաերկար ապրած ձին ապրել է 62 տարի, նրա անունն է Օլդ Բիլլի՝ Ծեր Բիլլի:

6.Մարդիկ ասում են, որ ձիերը հաճախ են ծիծաղում, բայց իրականում, երբ նրանց մոտ տպավորություն է ստեղծվում, թե ծիծաղում են, նրանք իրականում ուղղակ հոտ են քաշում:

7.Ձիերի համարյա բոլոր մկանները շատ ուժեղ են:

8.Էքուինոֆոբիա՝ ձիերի նկատմամբ վախը:

9.Ձիերը նապպում են արեւի տակ:

10.Ձիերը նայելու համար գեղեցիկ արարածներ են, և հազարավոր ֆանատիկոսներ ամեն տարի վայելում են դրանք վարելը կամ ցույց տալը

Ծիծեռնակների մասին

0
  1. Եթե ծիծեռնակները բարձր են թռչում ուրեմն արևոտ օր է սպասվում,իսկ եթե ցածր են թռչում, ուրեմն օրը անձրևոտ է լինելու։
  2. Թռիչքի մեջ ծիծեռնակը կարող է արագության հասնել մինչև 120 կմ / ժամ:
  3. Իրենց միջև ծիծեռնակների տեսակների տեսակները տարբերվում են գույնով և այն վայրում, որտեղ նրանք բույն են սարքավորում:
  4. Ծիծեռնակը շատ լավ տեսողություն ունի:
  5. Ծիծեռնակները շատ սիրուն են երգում։
  6. Քաղաքի ծիծեռնակի տալու թռիչքը տարբերվում է թևերի ավելի հաճախակի բռնկումով, մինչդեռ այն շատ է աճում:
  7. Հայտնի է ծիծեռնակի 79 տեսակ։
  8. Ծիծեռնակի թռչելով կանխագուշակում են եղանակը։ Օրինակ՝ եթե ծիծեռնակը բարձր է թռչում ուրեմն արևոտ օր է սպասվում, իսկ եթե ցածր՝  անձրև է լինելու։
  9. Ծիծեռնակները 1000-5000 բույն են շինում։
  10. Ձագերի քանակը 4-6 են։

փաստեր միջատ զատիկի մասին

0

1. մոտ 4000 եսակ:

2.Զատիկները ապրում են բանջարանոցներում և այգիներում:

3.Երբ զատիկը վտանգ է զգում նրա ոտքերին հայտնվում է հեղուկ, որը վատ համ ունի:

4.Զատիկը հայտնվում է մարտ ապրիլ ամիսներին:

5.Զատիկը մեկ վայրկյանում 85 անգամ շարժում է թևիկները:

6.Զատիկը կարմիր գույնի է:

7.Զատիկը ուտում է միջատներ:

8.Զատիկը մեկ օրում կարող է ուտել հարյուրավոր միջատներ:

9.Զատիկները կազմում են բզեզների առանձին ընտանիք։

10.Մարմինը սովորաբար կլոր է, կամ օվալաձև։