մանուշակի մասին

Պատկանում է Մանուշակազգիների (Violanceae) ընտանիքին։ Տերևները ամբողջական են, հերթադիր են կամ արմատամերձ վարդակով, սովորաբար՝ տերևակիցներով։ Ծաղիկները միայնակ են, երկսեռ, հնգաթերթ, մանուշակագույն, սպիտակ կամ բազմագույն։ Ստորին տերևներն օվալաձև են, արտահայտված սղոցաեզր, վերինները՝ նշտարաձև։ Պտուղը եռափեղկ տուփիկ է։ Հասունանալիս այն բացվում է և թափվում են մանր, ձվաձև, ներքևի մասում ստորակետի նման կեռացած, բաց դարչնագույն սերմերը։ Նրանց մակերեսը թեթև կնճռոտված է, փայլուն կամ հազվադեպ՝ փայլատ։ 1000 սերմը կշռում է 0,5 գրամ։ Բույսը բացառապես սերմերով է բազմանում և լավ է աճում թեթև ավազային, նոսր ցանքով հողատեսքերում։ Թե հողում և թե սերմնանյութի մեջ ու լաբորատորիայում սերմերը իրենց ծլունակությունը կարող են պահպանել մինչև չորս տարի։ Ներքին հարկի մոլախոտ է, կուլտուրական բույսերին ճնշում է մատղաշ հասակում, հատկապես ուշ և նոսր ցանքերում։ Ծաղկում է գարնանը և ամռան սկզբին։ Պտուղը եռափեղկ տուփիկ է։ Հայտնի է մանուշակի շուրշ 500 տեսակ, մասնավորապես Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում և հանդերում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *