Կարծես թե դարձել եմ ես տուն

0

Կարծես թե դարձել եմ ես տուն,

Բոլորն առաջվանն է կրկին,

Նորից դու հին տեղը նստում,

Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,

Մանում ես անվերջ ու արագ,

Սիրում եմ պարզկա քո լեզուն,

Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր

Գլուխըս ծնկիդ է թեքվում,

Նորից ես մանուկ եմ այսօր,

Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,

Գետից բարձրանում է մշուշ,

Հեքիաթըդ անվերջ օրորում,

Իլիկըդ խոսում է անուշ…

Կարդա՛ բանաստեղծությունը, դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր։

Իլիկ-Թել մանելու ձեռքի հոլաձև գործիք:

Ի՞նչ տրամադրություն առաջացրեց այս բանաստեղծությունը։ Ներկայացրո՛ւ մեկ-երկու նախադասությամբ։

Գրի՛ր նշված բառերի հոմանիշները

կրկին-նորից

անվերջ-Անվերջանայի

նայել-Դիտել

անզոր-Տկար

մանուկ-երեխա

արև-Արեգակ

հանգչել-հանգել

մշուշ-Մառախուղ

վահան տերյան

0

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

 

 

Վահան Տերյանը ծնվել է Ախալքալաքի (այժմ Ջավախք) Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նախնիները 1830 թվականին Ջավախքում վերաբնակություն էին հաստատել Կարինի Կարճնկոց գյուղից։ Տոհմագրությունը սկսվում է տեր Ղազարից, որի թոռը՝ Սուքիասը, ապագա բանաստեղծի հայրն էր։

1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։

բառարանա ֆլեշմոբ

0

գիրք Հոմանիշների-հականիշների ուղագրական բացատրական

 

 

 

Երեխա-մանուկ-մանկիկ-փոքր

երեկո-իրկուն-իրիկնապահ-իրիկնադե

երեկոյանալ-մթնել-իրիկնանալ

եվա-նախամայր-սկսբնամայր-կողածին

երախ-բերան-կլապ-ռեխ

երգ-նվագ-խաղ-տաղ

կարգվել-նշանագվել-ամուսնանանլ-պսակվել

կարծել-համարել-ընդունել-ճանաչել

կարող-հզոր-ընթունակ-ճարտար

կին-կյանքի ընկեր-տկին

համետ-փալամ-կորդյուն-կորդին

համարս-թիկնափահ

համոզել-հոռդոտել-խռատել-հուժարեցնել

հոգի-շունչ-շնչառություն-կյանք

հող-երկիր-գետին-ցաաք

 

 

գրել են

Հայկ

Գևորգ

Ալեքս

Части речи

0

Запомни части речи.
Существительные (кто? друг, люди, брат, жираф, кот что?).стол, стул, компьютер, дом, комната
Глаголы (что делать? Бегать, есть, готовить, играть, рисовать что сделать?).побегать, поесть, приготовить, поиграть, порисовать
Прилагательные (какой? Красивый,  крутой, плохой какая? Красивая, хорошая, интересная какое? вкусное, интересное, красивое какие?) интересные, красивые, плохие.
Местоимения (я, люблю, красивый, умный ты, хороший, плохой, интересный он, красивый, умный, хороший мы крутые, люди, умные).
Числительные (один, два, три, четыре) .пять, шесть, семь
Наречия (сколько? Много, мало как? каким образом?).
Частицы (-то, -либо, -нибудь, не, ни).
Междометия (ох, ах, эх).

 

 

ՈՍԿԻ ՔԱՂԱՔԸ

0

1

ժուկով-ժամանակով Հնդկաստանի Բենարես քաղաքում տիրելիս է լինում Ուքանա թագավորը։ Օրերից մի օր մեռնում է նրա սիրելի կինը։ Դժբախտ թագավորը չի կարողանում մխիթարվի ոչ մի բանով, իրեն որսորդության է տալի։ Մի անգամ էլ, երբ որսի է դուրս գալի, անտառում մի գեղեցիկ փոքրիկ աղջիկ է գտնում։ Ուրախանում, աշխարհքով մին է լինում, առնում տուն է բերում, որդեգրում, անունը դնում Քանաքարա։

2

Մեծանում է Քանաքարան, դառնում է տխուր թագավորի միակ մխիթարանքը։ Երբ հասնում Է ամուսնության ժամանակը, թագավորը հրավիրում-հավաքում է իր երկրի երիտասարդ արքայազուններին ու իշխանազուններին, որ նրանց միջից ընտրություն անի Քանաքարան։ Բայց աղջիկը դուրս չի գալիս իր սենյակից։

— Հայրիկ,— ասում է,— գիշերս մորս հոգին երազ եկավ ինձ։ Ասավ. Քանաքարա, շատ-շատերը կխնդրեն քու ձեռքը, չխաբվես ոչ գեղեցկության, ոչ քաջության, ոչ հարստության, որովհետև անբախտ կլինես, որին էլ ընտրես քեզ ամուսին, ընտրի միայն նրան, ով իր կյանքում գոնե մի անգամ եղած կլինի Ոսկի քաղաքում։

— Շատ լավ, աղջիկս,— ասում է բարի ծերունին.— իմաստուն են երազները, ու մորդ հոգին քո երջանկության համար է խոսում։ Ես էդպես էլ կհայտնեմ հավաքված փեսացուներին, ինչպես ազդել է երազը ու ինչպես քու սիրտն է ուզում։ Նրանք աշխարհք տեսած մարդիկ են, և անշուշտ նրանց մեջ կգտնվեն էնպեսները, որ իրենց կյանքում գոնե մի անգամ եղած են Ոսկի քաղաքում։

Էսպես էլ հայտնում է թագավորը հավաքված արքայազուններին ու իշխանազուններին։ Երբ Ոսկի քաղաքի անունը լսում են, ամենքը նայում են իրար երեսի ու զարմանքով վեր են քաշում ուսերը։

— Էդպես քաղաք մենք չենք էլ լսել մեր օրում, ուր թե տեսել…

Նստում են ձիանքը ու իրար ետևից հեռանում, ցրվում իրենց աշխարհքները։

3

Բենարեսում մի երիտասարդ է լինում Դիվանա անունով։ Մի շռայլ, զվարճասեր երիտասարդ է լինում Դիվանան։ Իր կարողությունը խնջույքներում ու քեֆերում վատնած, դատարկ, ձանձրացած կյանքից ու աշխարհքից։ Հենց որ թագավորի աղջկա որոշումը լսում է, մտածում է.

— Այ քեզ լավ դեպք՝ աշխարհքում մի քիչ էլ զվարճանալու, միանգամից և կհարստանաս, և գեղեցիկ կին կունենաս։ Եվ ինչպես ոչ ոքի մտքով չի անցել գնա ասի՝ տեսել է Ոսկի քաղաքը ու ամուսնանա հետը։

Վեր է կենում, շիտակ գնում Ուքանա թագավորի պալատը։

— Հայտնեցե՛ք չքնաղ Քանաքարային, որ ես, երիտասարդ Դիվանաս, եղել եմ Ոսկի քաղաքում։

Ամբողջ պալատը թնդում է ցնծությունից, վերջապես եկավ սպասած հերոսը։

— Ներս համեցեք,— խնդրում են դրանիկները ու ներս են տանում երիտասարդին գեղեցիկ Քանաքարայի մոտ։ Քանաքարան խնդրում է նրան, որ պատմի, թե ինչ բան է Ոսկի քաղաքը։ Ու Դիվանան սկսում է իր սուտ պատմությունը.

— Ոսկի քաղաքը… էլ մի՛ ասի, տիրուհի, թե ինչ զարմանալի թան է էդ Ոսկի քաղաքը, որ ես ընկա մեջը… Առևտրական գործերով անցնում էի աշխարհքից աշխարհք, հազար ու մի աշխարհ ընկա, հազար ու մի քաղաք տեսա՝ հազար ու մի հրաշալիքներով լիքը… Մի անգամ էլ, մի աշխարհքում, որի անունը լեզվիս ծերին է և հիմի կասեմ որտեղ որ է, տեսնեմ հեռվում մի ահագին տարածություն վառվում է արևի տակ, ինչպես մի հսկայական հրդեհ։

— Էս ի՞նչ հրաշք է,— հարցնում եմ ընկերներիս։

— Ոսկի քաղաքն է,— ասում են ինձ։

Ճշմարիտ որ Ոսկի քաղաք… Մոտենում ենք, ի՜նչ տեսնենք՝ տները ոսկի, ծառերը ոսկի, փողոցները ոսկի… Մարդիկ էլ ոչ աշխատում են, ոչ չարչարվում են, նստած ուտում-՚խմում ՛են…

— Դուրս արեք էս անամոթ ստախոսին,— բարկացած կանչում է Քանաքարան։

Վզին տալով դուրս են անում երիտասարդ Դիվանային և պալատը նորից ընկղմվում է տխրության մեջ…

4

Բայց էն օրվանից, ինչ երիտասարդ Դիվանան տեսնում է գեղեցիկ Քանաքարային, սիրահարվում, փոխվում, դառնում է բոլորովին ուրիշ մարդ։ Քունը փախչում է նրա աչքերից, գիշեր-ցերեկ միայն էն է մտածում, որ գնա՜, գնա՜, գնա՜, գտնի Ոսկի քաղաքը, ուր ուզում է լինի, ու գա պատմի Քանաքարային։ Թողնում է տուն ու տեղ, հերն ու մեր, գլուխը փեշն է դնում՝ գնում, որտե՞ղ ես, Ոսկի քաղաք, քեզ եմ գալի։ Գնում է, գնում, ամեն պատահողի հարց ու փորձ է անում, ոչով չի էլ լսել Ոսկի քաղաքի անունը, ուր մնաց թե տեղն ասեր։

5

Մի օր էլ Դիվանան հոգնած, տխուր վեր են քաշում մի խոր անտառով։ Տեսնում է մի ծառի վրա նստած մի մեծ արծիվ։ Նետն ու աղեղը պատրաստում է որ զարկի, մին էլ աստծու հրամանով արծիվը լեզու է առնում, ասում.

— Ինչո՞ւ ես ինձ սպանում, ով բարի մարդ, առանց էն էլ վիրավորված եմ ես։ Որսկանի նետը մտել է թևիս տակը, անտանելի ցավ է տալի ու արյունաքամ է անում ինձ։ Եթե գթաս, նետը հանես ու առողջացնես ինձ, ես քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։

Զարմանում է երիտասարդ Դիվանան, թե ինչպես է անլեզու հավքը խոսում մարդկային լեզվով, ապա ուշաբերվելով մոտ է գնում, զգույշ ծառիցը վեր է բերում վիրավոր արծվին, նետը հանում է թևի տակից ու տանում անտառում մի խրճիթ, սկսում է բժշկել։

Արծիվը առողջանում է ու դիմում է Դիվանային.

— Ես խոսք տվի, թե քեզ էն լավությունը կանեմ, ինչ որ միայն արծիվը կարող է անել։ Խոսք եմ տվել ու խոսքս խոսք է, պետք է կատարեմ՝ ինչ էլ որ սիրտդ ուզի, լեզուդ ասի։ Ասա տեսնեմ՝ ի՞նչ ես ուզում։

Ու նստում է երիտասարդը, պատմում արծվին իր պատմությունը, աղաչում, որ իրեն տանի Ոսկի քաղաքը։

— Դժար բան ուզեցիր, բայց արծվի համար չի դժարը։ Դու միայն ամուր կաց իմ մեջքին, դեռ ճրագները չվառած քեզ վեր կբերեմ Ոսկի քաղաքում,— ասում է արծիվը ու վեր թռցնում երիտասարդին։

Բաց է անում իր հսկայական թևերը, բարձրանում է մինչև ամպերը, սլանում հեռո՜ւ դեպի արևլուս։ Երկյուղից ու արագությունից գրեթե շնչասպառ է լինում, ուշքից գնում է Դիվանան։ Մին էլ էնտեղ է ուշքի գալի, որ արծիվը ծղրտում է.

— Ահա Ոսկի քաղաքը,— ու իջեցնում է գետին։

 

 

Առաջադրանքներ

1․ Ընդգծված արտահայտությունները փոխարինի՛ր մեկ բառով։ 

աշխարհքով մին է լինում-ուրախանալ

վեր են քաշում-քաշել

լեզու է առնում-Լեզվավորվել

ծառիցը վեր է բերում-

վեր կբերեմ-բերել

2. Հեքիաթից առանձնացրո՛ւ շեղատառերով գրված բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

3. Գրի՛ր տրված բառերի հականիշները։

ջահել-ծեր

դժբախտ-բախտավոր

քաջ-վախկոտ

արդար-անարդար

4. Հեքիաթից դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց հոմանիշները կարող ես գրել, առանց բառարանից օգտվելու

մեռնել- մահանալ

 

ԱՌԻՒԾԸ ԵՒ ՄԱՐԴԸ

0

Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ որմէ՞ կը վախնային։

—Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։

—Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք անկէ։

—Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։

Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ մարդ մը։

Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։

—Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս, որպէսզի կռուինք։

Առիւծը կ’ըսէ.

—Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։

Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։

Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ* կը կապէ կաղնիի ծառին, ապա ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։

Առիւծը կը գոչէ.

—Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն այսպիսի ծեծ կը վայելէ։

Առաջադրանքներ

Կարդա՛ առակը և փոխադրի՛ր արևելահայերեն։

Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծաված բառերի արևելահայերեն տարբերակները և դիտարկի՛ր դրանց գրությունը։

առիւծ մը-առյուծ

կը տեսնէ -տեսնել

կը վազէին-

կը հարցնէ-

անոր-

Եկուր-

զօրաւոր-

զարնել 

Առակից դո՛ւրս գրիր բառեր, որնք վերջում յ հնչյունը գրում ենք, բայց չենք կարդում։

Տրված նախադասությունը փոխադրի՛ր արևմտահայերեն։

Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ* կը կապէ կաղնիի ծառին, ապա ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։

Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապով կապեց կաղնու ծառին, ծառից կտրեց մի բիր և սկսեց զարկել առյուծին:

Տեառնընդառաջ

0
Տեառնընդառաջը (Տրնդեզ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ և այլն) Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնից 40 օր հետո:

 

 Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որոնք նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:

Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ: Տոնի խորհուրդն էլ Տիրոջն ընդառաջ գնալն է: Տեառնընդառաջի ծիսական արարողակարգն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան. եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, և փետրվարի 14-ն սկսվում է փետրվարի 13-ի երեկոյից:Եկեղեցական կարգի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որն ազդարարում է տոնի սկիզբը: Կանոնի համաձայն՝ նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնություն:Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը:  Օրհնված մոմի կրակով էլ վառում է Տեառնընդառաջի խարույկը`  որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել է Տյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ է սիրվելի դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։

Ասում են, որ հեթանոս հայերը նույնպես ունեցել են այպիսի տոն, որը ասոցացրել են կրակի ու արևի աստծու հետ, գարնան գալստի հետ:

 

Պատասխանիր հարցերին՝

  1. Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը: Տիրոջն ընդառաջ:
  2. Հեթանոս հայերի հետ ի՞նչ կապ ուներ այս տոնը:  որովհետև նրանք նույնպես ունեցել են այպիսի տոն էր։
  3. Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը:ոչ
  4. Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են  ընդունված:Օրհնված մոմի կրակով էլ վառում է Տեառնընդառաջի խարույկը`  որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ: