Զատկական ավանդազրույցներ

0

Զատկի լոբին

Մի տերտեր ամեն տարի Զատկից առաջ քառասունինը լոբի էր հաշվում և  հագուստի գրպանը դնում:
Մեծ պասի առաջին իսկ օրվանից նա ամեն օր մի լոբի էր հանում , դեն գցում և գրպանի մնացած լոբիներով իմանում, թե Զատկին քանի օր է մնացել: Մի օր էլ իրիցկինը էս տերտերի գլխին փորձանք է բերում: Ամուսնու փարաջան թափ է տալիս և միամտաբար լոբիները ցաք ու ցրիվ են լինում: Իրիցկինը մնում է շվարած: Վախենալով, որ տերտերը, ուր որ է, կգա, մի բուռ լոբի է բերում ու լցնում փարաջայի գրպանը: Այս դեպքից հետո տերտերը լրիվ կորցնում է գլուխը և ծխականների հարցմունքին , թե  Զատկիկը քանի օրից է գալու, ախ քաշելով պատասխանում է. <<Ախր ինչ ասեմ, թե գրպանիս լոբուն մտիկ տամ, էս տարի Զատիկը ըսկի էլ չի գալու>>:

Հացը գետնին գցելը մեղք է

Մի արդար ու հավատավոր մարդ, հաց ուտելով ճանապարհ է գնում: Ինչպես է պատահում, ձեռքից մի փշուր հաց է ընկնում և կորչում խոտերի մեջ: Փնտրում է նա հացի կտորը, փնտրում և այդպես էլ չի գտնում:
Շատ է վշտանում խեղճ մարդը, որ մեղք է գործել, և ուրիշ ճար ճգտնելով` հետևյալ միջոցին է դիմում. գնում է մի քաղաք, աշխատանքի անցնում, շատ չարչարվում, քրտինք թափում և կարողություն դիզում: Վաստակած միջոցներն առած` նա վերադառնում է այն հողակտորը, որտեղ կորցրել էր հացի փշուրը, վրան Աստծու տաճար է կառուցում և մեջն աղոթում, «մեղա հացիկ» ասում:
Ու էս բոլորը նրա համար, որ հացը գետին ընկնելու մեղքը քավի:

Հացի փշուրն ու հրեշտակը

Ասում են, թե հենց հացի փշուր է գետնին ընկնում, երկնքից անտեսանելի հրեշտակ է իջնում և մի ոտքով հացի փշուրի վրա կանգնում, որ այն ոտնատակ չընկնի, չպղծվի: Գետնին ընկած հացի բոլոր փշուրների վրա մի-մի հրեշտակ է կանգնում և քանի որ մի ոտքի վրա կանգնելը շատ դժվար է, մարդիկ պետք է հրեշտակների օգնության շտապեն, հացը գետնից վերցնեն և մի բարձր տեղ դնեն:
Հացը գետնին գցելը մեղք է, քանի որ այն թոնիրն է ընկել, մաքրվել:

Այո, հացը սուրբ է թե ամենօրյա գործածության, թե տոնական սեղաններին: Զատկի սեղանին այն հանդես է գալիս եռակի խորհրդով. Ծլարձակած ածիկի տեսքով, որ ակնկալում է առաջիկա տարում հացի առատություն, երկրորդ` սովորական հացի տեսքով, ծիսական հացի կամ թխվածքի ձևով, որը կապվում է գարնան խորհրդի հետ:

 

Առաջադրանքներ

Ուշադի՛ր կարդա՛ ավանդազրույցները և գրի՛ր ընդգծված բառերի հոմանիշները։

շվարած-Մոլոր

հարցմունքին -Հարցում

արդար-ճշմարիտ

հավատավոր -հավատա

Վաստակած-Աշխատանք

վշտանում -Թախծել

ճար -Հնար

փնտրում-Որոնել

շտապեն-Փութկոտ

գործածության-Կիրառություն

առատություն-Լիություն

Բացատրի՛ր արտահայտությունները

ճանապարհ գնալ-Որոշ տարածություն գնալ:

աշխատանքի անցնել-

քրտինք թափել-Չարաչար աշխատել:

մեղքը քավել-

մտիկ տալ-Մտիկ անել:

գլուխը կորցնել-Շփոթվել, մոլորվել, շշկլվել, շշմել:

 

Ի՞նչ է խորհրդանշում զատկական սեղանի հացը։ Տեքստից գտի՛ր հացի երեք խորհուրդները ներկայացնող հատվածը։

մաթեմ

0
  1. Երեք հաջորդական թվերի գումարը 303 է։ Որո՞նք են այդ թվերը։

303:3=101

101-1=100

101+1=102

  1. Գտեք այն երեք իրար  հաջորդող  բնական  թվերը,  որոնց  գումարը լինի  363:

363:3=121

121-1=120

121+1=122

  1. Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը լինի180 է։

180:3=60

60-1=59

60+1=61

  1. Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը լինի 432  է։

432:3=144

144-1=143

144+1=145

  1. Երեք իրար հաջորդող  բնական  կենտ  թվերի գումարը 225 է։  Որո՞նք են այդ թվերը։

225:3=75

75-2=73

75+2=77

  1. Երեք իրար հաջորդող  բնական  կենտ  թվերի գումարը 321 է։  Որո՞նք են այդ թվերը։

321:3=107

107-2=105

107+2=109

  1. Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 69 է: Գտեք այդ թվերը։

69:3=23

23-2=21

23+2=25

  1. Երեք իրար հաջորդող  բնական  զույգ  թվերի գումարը 288 է։ Որո՞նք են այդ թվերը։

288:3=96

96-2=94

96+2=98

  1. Երեք իրար հաջորդող  բնական  զույգ  թվերի գումարը 336 է։ Որո՞նք են այդ թվերը։

336:3=112

112-2=110

112+2=114

  1. Երեք իրար հաջորդող բնական  զույգ  թվերի գումարը 318 է։ Որո՞նք են այդ թվերը։

318:3=106

106-2=104

106+2=108

թեստ

0

Թեսթ 9

 

Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր,  դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խնդիր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ (լինել): Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում.

– Ես եկա˜…

Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

Դավիթը փորձում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:

– Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

Մայրը ծիծաղում էր.

– Արմենի քույրը ընդամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բախտն այդ հարցում չի բերել:

Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի˜նչ պատմության մեջ ընկան: Գնդակն էլ այլևս հետ (չստանալ): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.

– Ես եկա˜…

Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկնել) Սարգիս քեռու բակը: Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:

– Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:

Իրավիճակն անելանելի էր բոլորից շատ Դավիթն էր տխրել:

– Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

– Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, – Լիլի´, այստե´ղ արի:

Լիլին վազելով եկավ.

– Ես եկա˜…

Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

– Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել):

 

 

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝

լրացնելով բաց թողած տառերը:

խնդիր_____________________________

բախտն _____________________________

ընդամենը_____________________________

փորձում _____________________________

 

2.Ի՞նչ է նշանակում մագլցել  բառը:

ա/արագ վազել

բ/ծառեր տնկել

գ/ճյուղերը կոտրել

դ/բռնելով բարձրանալ

 

3.Դուրս  գրիր  տեքստում  ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները

բարկացել_______________                 Վրդովվել _________________

ուժգին _______________                  ուժեղ_________________

ցատկոտելով_______________                  թռնել_________________

հրաշալի _______________                 հիանալի _________________

4.Տրված  բառերից  որի՞  դիմաց  է սխալ  նշված  նրա  տեսակը.

ա/ պատմություն  –  ածանցավոր

բ/ շատախոս – բարդ

գ/ սովորական –  ածանցավոր

դ/ փոքրիկ – պարզ

 

5.Տրված բառերից  յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ի՞նչ խոսքի մաս է: Ո՞ր

տարբերակում է սխալ նշված:

ա/իրավիճակ – ածական

բ/պատուհան – գոյական

գ/որովհետև – շաղկապ

դ/վեց – թվական

 

6.Տեքստից  դուրս  գրիր եզակի  թվով  գործածված  չորս  գոյական:

աղջիկ_________________

գնդակ _________________

քույր_________________

պատուհան_________________

7.Տեքստից  դու´րս գրիր փակագծերի  մեջ  դրված բայերը և  համապատասխանեցրու´  տեքստին.

է________________

չստացավ_________________

սովորեցնել_________________

խաղալ_________________

8.Ո՞րն է տրված նախադասության ենթական.

          Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց:

ա/գնդակը

բ/Սարգիս

գ/քեռու

դ/պատուհանը

 

9.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:

Գիտունի հետ քար քաշիր,               սուտը աշխարհը կքանդի

Լեզուն չլիներ,                                      խրատն ինչ կանի չարին

Անձրևն ինչ կանի քարին,                  ագռավները աչքերը կհանեին

Մինչև ճիշտը գա,                                 անգետի հետ փլավ մի կեր

 

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

Դավիթը փորձում էր մորը համոզել, որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:

11.Տեքստում Լիլիին նկարագրող արտահայտությունները գտի՛ր:

Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ։
Միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին։
– Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, – Լիլի´, այստե´ղ
արի

12.Ո՞րն էր Դավթի հիմնական խնդիրը.

ա/հարևանը գնդակը հետ չէր տալիս:

բ/քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ:

գ/ընկերը կորցրել էր Դավթի միակ գնդակը:

դ/մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:

 

  1. Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին.

ա.Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին.

  • Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:
  • Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:
  • Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է:
  • Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում:

 

բ.  Ըստ Դավթի՝ ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն էր ընկել:

Տեքստից   ճիշտ պատասխանը դու՛րս գրիր:

-Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան
ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

14.Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին:

_Լիլին օգնեց տղաներին իրա փոքրությունով և կարողացավ գնդակը
հանել Սարգիս քեռու պարտեզից:

 

  1. Ինչի՞ց ես իմանում, որ եղբոր վերաբերմունքը Լիլիի  նկատմամբ փոխվեց:

Իմ կարծիքով եղբոր վերաբերմունքը փոխվեց Լիլիի նկատմամբ
որովհետև Լիլին օգնեց նրան:

Имя существительное (обобщение)

0

Найди и выпиши имена существительные.

Стол, за которым ты сидишь,
Кровать, в которой ты уснёшь,
Тетрадь, ботинки, пара лыж,
Тарелка, вилка, ложка, нож,
И каждый гвоздь,
И каждый дом,
И караваи хлеба —
Всё это сделано трудом,
А не свалилось с неба.

Что-Стол, Кровать,  Тетрадь, ботинки, пара лыж, Тарелка, вилка, ложка, нож, гвоздь,
дом, труд, небо, хлеб

Прочитай и определи число существительных. Выпиши их в два столбика.
Родители, мать, дети, дочь, сын, бабушка, дед, отец, сыновья, племянники, сёстры, тётя.

Множественное число -Родители, дети, сыновья, племянники, сёстры,

Единственное число -мать, дочь, сын, бабушка, дед, отец, тётя.

На какие вопросы отвечают эти существительные? Напиши их с вопросами. Вспомни и расскажи правила их написания.
Ярославль(что), Волга(что), Москва(что), Ольга Сергеевна(кто), Тарас(кто), Валерий(кто), Лена(кто), Жучка(что), Пушок(кто), Ока(что), Николай Иванович(кто), Анна Михайловна(кто).

Вспомни, как узнать, является ли данное слово существительным. Найди существительные.
Днём(когда), лёд(что), ночью(когда), лужи(что), солнце(что), воробьи(кто), ярко(что), замёрзнет(что зделать).

Что такое начальная форма сущест вительного? Выпиши все имена существительные и поставь их в начальную форму.
В семье Рудиных каждый занимался своим делом. Леночка играла (с) конструктор(ом), Александр делал уроки, мать смотрела телевизор, а отец читал письма.

Дополни тематические группы именами сущест вительными по образцу. Напиши, на какие вопросы они отвечают.
Образец: Моя семья: (кто?) мама, папа, брат.
Моя семья: кто
Домашние животные: кто
Деревья: что
Учебные принадлежности: что
Времена года: что
Явления природы: что

մանուշակի մասին

0

Պատկանում է Մանուշակազգիների (Violanceae) ընտանիքին։ Տերևները ամբողջական են, հերթադիր են կամ արմատամերձ վարդակով, սովորաբար՝ տերևակիցներով։ Ծաղիկները միայնակ են, երկսեռ, հնգաթերթ, մանուշակագույն, սպիտակ կամ բազմագույն։ Ստորին տերևներն օվալաձև են, արտահայտված սղոցաեզր, վերինները՝ նշտարաձև։ Պտուղը եռափեղկ տուփիկ է։ Հասունանալիս այն բացվում է և թափվում են մանր, ձվաձև, ներքևի մասում ստորակետի նման կեռացած, բաց դարչնագույն սերմերը։ Նրանց մակերեսը թեթև կնճռոտված է, փայլուն կամ հազվադեպ՝ փայլատ։ 1000 սերմը կշռում է 0,5 գրամ։ Բույսը բացառապես սերմերով է բազմանում և լավ է աճում թեթև ավազային, նոսր ցանքով հողատեսքերում։ Թե հողում և թե սերմնանյութի մեջ ու լաբորատորիայում սերմերը իրենց ծլունակությունը կարող են պահպանել մինչև չորս տարի։ Ներքին հարկի մոլախոտ է, կուլտուրական բույսերին ճնշում է մատղաշ հասակում, հատկապես ուշ և նոսր ցանքերում։ Ծաղկում է գարնանը և ամռան սկզբին։ Պտուղը եռափեղկ տուփիկ է։ Հայտնի է մանուշակի շուրշ 500 տեսակ, մասնավորապես Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում և հանդերում։

շների մասին

0

Ընտանի շուն կամ շուն (հոգնակի՝ շներ), շնազգիների ընտանիքի կաթնասուն է։ Շունը գորշ գայլի ենթատեսակներից է, աշխարհում ընտելացված ամենատարածված կենդանիներից։ Առաջին ընտելացված կենդանին է։ Առաջին մասամբ ընտելացված շները գոյություն են ունեցել ավելի քան 33 000 տարի առաջ։ Դրանց նախորդները չեն գոյատևել սառցե դարաշրջանում, դրանից հետո ընտելացված շների հնագույն մնացորդներ հայտնաբերվել են Ելիսեևիչի (Բրյանսկի շրջանում) վերինպալեոլիթյան բնակավայրից և վերագրում են մինչև 19 000 տարի։

Ընտելացումից ի վեր շները պատմական դեր ունեն մարդու կյանքում։ Ապրելով մարդու հետ՝ մասնակցել են որսորդությանը, հսկել են տիրոջն ու բնակատեղին։ Աշխարհում շունը լայնորեն ընկալվում է որպես մարդու լավագույն ընկեր, մարդու բարեկամ։ Հին Եգիպտոսում շունը տարբեր դասակարգերի սիրելի ու գրեթե սրբազան կենդանին էր, այն նաև թաղվում էր ու մումիֆիկացվում։

Շներն օգտագործվում են տարբեր ոլորտներում։ Հնուց ի վեր գոյություն են ունեցել մարտական շներ, դրանք նշանավոր են նաև համաշխարհային պատերազմներում։ Ներկայում կան ոստիկանական, ծառայողական՝ մարդկանց հետ գործակցելու և հաշմանդամներին օգնելու համար, և այլ աշխատանք կատարող շներ։ Երկրագնդի տարբեր հատվածներում շների հանդեպ վերաբերմունքը տարբեր է։ Դրանք նաև սննդի աղբյուր են՝ օգտագործվող ճաշատեսակներ մեջ, ինչը հատուկ է արևելյան խոհանոցին։ Օտարերկրացիների համար՝ 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ պաշտոնապես սպասարկող 112 ռեստորաններում արգելվեց շան մսի մատուցումը։

Աշխարհում կա շուրջ 500 միլիոն շուն, որոնց 75%-ը թափառող շներն են։ Դրանց հետ կապված խնդիրներն ավելի ընդգծված են զարգացող երկրներում։ Շները հանդիսանում են տարբեր հիվանդությունների կրողներ ու փոխանցողներ։ Այժմ կա շների մի քանի հարյուր տեսակ, նրանց միջին չափերը հիմնականում տատանվում են 15-84 սմ միջև, քաշը՝ 1-79 կգ միջև։

մարտ ամսվա մաթեմաթիկաի հաշվետվություն

0

Պարտաճանաչ կատարե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ հղումը։

Այո

Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի մարտ ամսվա ֆլեշմոբին։

Այո

Մասնակցե՞լ ես մարտ ամսվա բոլոր նախագծերին։ Տեղադրիր նախագծերի արդյունքների հղումները։

Այո

Մարտ ամսվան ընթացքում մենք իրականացրել ենք շատ հետաքրքիր նախագծեր։ Սրանք արդյունքներն են՝

Մարտին <<Գարնանամուտ>>(այս նախագիծը նույնպես շարունակվում է), նախագծի շրջանակում լուծեցինք և կազմեցինք գարնանային խնդիրներ, խաչբառներ։