մայրենի

Կատարել առաջադրանքները։ Հեղինակ՝ Ս․ Մարկոսյան

Տրված բառերը գրի´ր տեքստում հանդիպողիմաստով մոտ բառերի փոխարեն:

Գյուտերի, փուլը, հայտնագործեցին, պահել, կրակ, կենդանիներին, ընտելացնել, տարբեր, սարքել, հողագործությունը:

Մեր թվականությունից հազարավոր տարիներ առաջ սկսվեց մեծ հայտնագործությունների շրջանը: Մարդիկ գտան, թե ինչպե՞ս պետք է պահպանել հուրը, ինչպե՞ս գազաններին յուրային դարձնել, քարից ու ոսկորներից զանազան գործիքներ պատրաստել, և վերջապես սկսեցին զբաղվել երկրագործությամբ:

Համեմատի՛ր յուրաքանչյուր խմբի մեջ  մտնող բառերի ձևերը և իմաստները (ի՞նչ են նշանակում) և լրացրո՛ւ նախադասությունը:

Ա. Գնալ, ընթանալ, սլանալ, արշավել, սուրալ:

Բ. Փնտրել, որոնել, ման գալ:

Գ. Մտածել, խորհել, միտք անել:

Ամեն մի բառաշարքի բառերը իմաստով նույն  են, բայց ձևով՝ տարբեր. այդ բառերը կարելի է անվանել հոմանիշներ:

Տրված բառերն ըստ իմաստների նմանության բաժանի՛ր չորս խմբի:

Ջարդել, հավաքել, հասկանալ, պահել, ամբարել, փշրել, ծածկել, կոտրել, պարզել, քողարկել, կտոր-կտոր անել, գլխի ընկնել, թաքցնել, ժողովել, գումարել, կռահել, պատսպարել, կուտակել , կոտրատել:

Իմաստով մոտ բառերը կոչվում են հոմանիշներ (հոմ-նման, կից): Տրված բառերը բաժանի՛ր հոմանիշների չորս խմբի:

Երկիր, մազ, դեպք, արշալույս, ծեգ, պետություն, հյուսք, եղելություն, ծամ, թագավորություն, պատահար, վարս, այգաբաց, կայսրություն, հեր, իրադարձություն, միջադեպ, տերություն, լուսաբաց:

Ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինի´ր  տրված հոմանիշներով:

Հետապնդել են նրանց, սարսափ, անցնելիս, ապրում են, կացարան, առատ, գործածում են, նկատել են, հայտնաբերել են, կերակրվում են:

Հիմալայներում, ձյունոտ անտառով գնալիս, գիտական արշավախմբի անդամները տեսել են մորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականները գնացել են նրանց հետևից  և գտել են նրանց բնակարանը, որ քարանձավ  է եղել: Պարզվում է, որ 20-րդ դարում դեռ գոյություն ունեն քարանձավային մարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել կրակից, իսկ որպես հագուստ օգտագործում են վայրի կենդանիների մորթիները: Սնվում են հում սննդով, որը կացարանի շրջակայքում շատ է: Քաղաքակիրթ մարդկանց հետ աոաջին հանդիպումն ուղեկցվել է վախով ու ծայրաստիճան զարմանքով:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *