Սյունիքի մարզի մասին

դիրքը Հայաստանում

Սյունիքի մարզ, ամենաբարձր կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Հյուսիսում սահմանակից է Հայաստանի Վայոց ձորի մարզին, հյուսիս-արևելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի քարվաճառյան հատվածին և Քաշաթաղի շրջանին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը Արևելյան Ադրբեջան նահանգին, արևմուտքից՝ Ադրբեջանի Հանրապետության կազմում ընդգրկված Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջավախքի, Օրդուբադի և Շահբուզի շրջաններին։

Սյունիքն ունի հազարամյակների պատմություն․ այն սկսվում է անհիշելի ժամանակներից, շարունակվում Վանի թագավորության, Մեծ Հայքի թագավորության, Սյունիքի իշխանության շրջաններով։ Մարզը հարուստ է պատմամշակութային ժառանգություն։ Այստեղ պահպանվել են նախնադարյան բնակատեղիներ, ամրություններ, դամբարանադաշտեր, մեր թվարկությամբ թվագրվող ամրոցներ, կրոնական կառույցներ և ձեռակերտ այլ արժեքավոր օբյեկտներ։

Մարզի վարչական կենտրոն հանդիսացող Կապան քաղաքը համարվում է բնակչության թվաքանակով Հայաստանի վեցերորդ խոշորագույն քաղաքը՝ շուրջ 42․600 բնակչությամբ։ Մյուս խոշոր բնակավայրերն են Գորիսը, Սիսիանը, Քաջարանը, Մեղրին, Ագարակը։ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ մարզի բնակչությունը կազմում է 135․800 մարդ։

Սյունիքի տարածքն ունի հարուստ կենսաբազմազանություն։ Այն հիմնականում կազմված է լեռնային գոտիներից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *